Մակար Եկմալյանի անվան թիվ 1, Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցները եւ «Վաղարշապատ» ժողովրդական գործիքների նվագախումբը համերգային ծրագրերով ամփոփեցին 2023-2024թթ. ուսումնական տարին:
Համերգներին ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, կրթության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Համերգների ընթացքում դպրոցների բոլոր դասարանների աշակերտները հանդես եկան ելույթներով, հանդիսատեսին ներկայացրին ուսումնական տարվա ընթացքում ունեցած ձեոքբերումները, ամփոփվեցին տարբեր փառատոններում եւ մրցույթներում գրանցած հաջողությունները:
Համայնքի ղեկավարը շնորհավորեց սաներին, շնորհակալություն հայտնեց ուսուցչական անձնակազմերին՝ պատասխանատու եւ անձնուրաց աշխատանք կատարելու համար, կարեւորեց կրթօջախների եւ երաժշտական կրթության դերը երեխաների ձեւավորման, դաստիարակության, անձնային աճի գործում: