ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԶՎԱՐԹՆՈՑ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՐԱԳԱԾԻ ԶԱՆԳՎԱԾՈՒՄ

Այլ
13.08.2020

Քաղաքապետ Դիանա Գասպարյանը` տեղակալներ Արսեն Պետրոսյանի եւ Մհեր Մկրտչյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է կատարել Զվարթնոց թաղամասի Արագածի զանգվածում, հետեւել շինբարեկարգման ծրագրով թաղամասում իրականացվող մասնակի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին, շրջել Արագածի զանգվածի շենքերի բակերում եւ քննարկել բակային տարածքներում նախատեսվող համալիր բարեկարգման նախագծերն ու աշխատանքների ընթացքի մանրամասները:
Նախատեսված է Արագածի զանգվածում իրականացնել բակային տարածքների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ:

Առաջիկայում կհրապարակվի նաեւ հիմնանորոգվող բակերի հասցեները:

Լուսանկարներ

Նորություններ