Պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Չարենց թաղամասի 17 եւ 19 շենքերի բակի խաղահրապարակի բացման արարողությունների շրջանակում, որը կառուցվել է Գերմանիայի եւ Շվեյցարիայի կառավարությունների եւ Վաղարշապատի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրերին արդյունավետ համագործակցության համար, նշել որ համայնքապետարանը մշտապես ջանում է ընդլայնել արտաքին կապերը, ստեղծել համագործակցության նոր կամուրջներ, եւ այս համատեղ նախագծի իրականացումը եւս հեռանկարներ է բացում հետագա հաջող գործակցության համար:
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը, Շվեյցարիայի դեսպանության ներկայացուցիչ տիկին Ուրսուլա Լոյբլին եւ ԳՄՀԸ ընկերության ներկայացուցիչ պարոն Բենեդիկտ Վիմբաուերը արժեւորել են համայնքի ոչ կենտրոնական հատվածները զարգացնելուն ուղղված քայլերը, վերահաստատել պատրաստակամությունը՝ հետագա համատեղ ծրագրերի իրագործման: