Հունիսի մեկի միջոցառումները Վաղարշապատում

Holidays and Memorial Days
02.06.2024

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Էջմիածնում եւ Ոսկեհատում տեղի ունեցան գունեղ եւ բազմաբնույթ միջոցառումներ։
Ոսկեհատում, Զվարթնոց թաղամասում, Տերյան փողոցի այգում, համայնքապետարանի հարակից այգում ողջ օրվա ընթացքում երեխաների համար կազմակերպվեցին խաղային ծրագեր, ելույթներ ունեցան մշակույթի պալատի սաները, տեղի ունեցան հեքիաթների ընթերացանություն, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, մանկական մյուզիքլի բեմադրություն, հայկական լավագույն մուլտֆիլմերի ցուցադրություն։
Օրվա գլխավոր իրադարաձությունը, սակայն, Չարենց թաղամասի թիվ 17 եւ 19 շենքերի խաղադաշտի բացումն էր։
Խաղադաշտը կառուցվել է Գերմանիայի եւ Շվեյցարիայի կառավարությունների եւ Վաղարշապատի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի ներքո հայտարարված մրցույթում մեր համայնքի կողմից ներկայացված ծրագրային հայտի հաջողության շնորհիվ։
Համայնքի բոլոր թաղամասերի համաչափ զարգացման կարեւորության մասին կրկին շեշտեց համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը՝ անդրադառնալով խաղահրապարակի վայրի ընտրությանը։

Photos

News