Հայաստանի առաջին Հանրապետությանը նվիրված նկարների ցուցադրություն, մշակութային միջոցառում

Holidays and Memorial Days
28.05.2024

Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին նշել է․ «Մայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը կտոնվի իբրեւ համազգային անհերքելի ամենամեծ տոն, եւ ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջեւ»։
Մայիսի 28-ին, Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետությանը նվիրված նկարների ցուցադրություն, որտեղ ներկայացված էին զորավար Դրաստամատ Կանայանի նամակներից հատվածներ, կյանքի, գործունեության մասին նյութեր, հասարակական-քաղաքական գործիչ, առաջին Հանրապետության հիմնադիրներից Ավետիս Ահարոնյանի ընտանեկան արխիվի կադրեր։
Մշակութային հատվածում ելույթ ունեցանհամայնքում գործող մշակութային մի քանի խմբերի սաները` ներկայանալով ազգային պարերով եւ երգերով։

Photos

News