Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձը Վերջին զանգի առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
24.05.2024

Սիրելի՜ աշակերտներ, բազմավաստա՛կ ուսուցիչներ, կրթօջախների հարգարժա՛ն աշխատակիցներ,
Համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու եւ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ ուսումնական տարվա ավարտի առթիվ:
Մեծարգո՛ ուսուցիչներ, մշտապես այս օրը ձեզ համար լի է միախառնված ապրումներով, ուրախ եւ տխուր հիշողությունների վերարտադրմամբ, ամփոփումներով եւ հրաժեշտի կսկիծով: Այս տարիներին դուք աշակերտներին ոչ միայն գիտելիք եք փոխանցել, այլեւ նրանց մեջ սերմանել եք հայրենասիրություն, ընկերասիրություն, արիություն, ինքնավստահություն եւ անձնային այլ բարձր որակներ, որոնք հետագա ճանապարհին նրանց ուղեցույց են լինելու, պատրաստելու են կյանքի ավելի բարդ փուլերին։
Հարգանացս հավաստիքը ձեր աշխատանքին։
Սիրելի՜ աշակերներ, այս օրը ձերն է:
Այժմ փակվող էջը ձեզ տանում է հասուն կյանք, որտեղ սպասվում են բարդ ընտրություններ, կարեւոր որոշումներ, ակնառու նվաճումներ։
Ես հավատացած եմ, որ այս տարիներին կուտակած գիտելիքներն ու սերը դուք ձեր երախտագետ վարքով վերադարձնելու եք ձեր դպրոցներին եւ ուսուցիչներին, հետագա առաջխաղացումներով ձեր գովարժան նպաստն եք բերելու պետական ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
Ես մաղթում եմ, որ դուք չվարանեք ձեր նպակատադրումներում, չվախենաք սխավել, անվարան ընթանաք ձեր մեծ երազանքների հետեւից։
Շնորհավորում եմ բոլորիդ։ Բարի երթ ձեզ։

Նորություններ