Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն եւ քաղաքացիների ընդւնելություն

Սոցիալական
18.05.2024

Երեխայի ծննդյան և հետծննդյան խնամքի արձակուրդից վերադառնալուց հետո համայնքի ղեկավարն անցկացրել է առաջին խորհրդակցությունը:
Համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նախորդ ամիսներին կատարված ընդհանուր աշխատանքների հաշվետությունը, նախանշել առաջիկա անելիքները:
Համայնքի ղեկավարը կատարել է համապատասպան հանձնարականներ՝ մոտակա և հեռահար նպատակների և անելիքների իրագործման:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել այս պահին բարեկարգվող Մաշտոց, Բաղրամյան, Պատկանյան փողոցներերի աշխատատանքներին:
Քննարկել է թիվ 4 «Ձնծաղիկ» և թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքը:
Փողոցային առևտրի արատավոր երևույթի վերջնական վերացմանն ուղղված ռազմավարական մշակման հանձրարակական է տրվել համապատասխան մասնագետներին:
Քննարկվել է աղբամանների տեղադրման տարածքները տեսանկարահանող սարքերով կահավորելու հարցը: Այս պահին կահավորման աշխատանքներ են ընթանում առանձնակի խնդրահարույց հատվածներում:
Առաձնացվել են համայնքի ասֆալտապատման և բարեկարգման ներկա և առաջիկա անելիքները:
Նախանշվել են համայնքի զբոսաշրջային զարգացման ռազմավարության նոր ծրագրի մշակման, արտաքին կապերի ընդլայնմանն ուղղված քայլերը:

Այնուհետ, համայնքապետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն:
Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տարբեր ոլորտներից էին, զգալի մասը` սոցիալական աջակցության տրամադրման, բնակելի հատվածների բարեկարգման, շինթույլտվությունների վերաբերյալ։
Հարցերը տեղում քննարկելու և լուծման տարբերակներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մասնագետներ համապատասխան ոլորտներից:
Համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կրում է պարբերական բնույթ։

Լուսանկարներ

Նորություններ