Մեծանուն գրող, հասարակական գործիչ Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 160-ամյակն է

Մշակույթ
26.04.2024

Այսօր մեծանուն գրող, հասարակական գործիչ Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 160-ամյակն է:
Նրա ավանդը մեծ է մեր համայնքի գրական, կրթական կյանքի զարգացման գործում. Հովհաննիսյանի ջանքերով 1921 թվականին Էջմիածնում է բացվել Հայաստանի առաջին հանրային գրադարան-ընթերցարանը:
Այսօր տեղի ունեցած միջոցառման ընթացքում գրողի կյանքի և ստեղծագործական գործունեության, հայ գրականության մեջ նրա ունեցած դերի մասին խոսեցին տուն-թանգարանի աշխատակիցները, Ավետիք Իսահակյանի թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը, Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները:
Միջոցառման ավարտին տուն-թանգարանի տնօրեն Քրիստինե Թորոսյանը շնորհակալություն հայտնեց համայնքապետարանին՝ մշտական հոգածության համար, նաև հանձնեց շնորհակալագրեր համայնքի ավագանու անդամներ Ներսես Մելիքյանին և Գևորգ Ղազարյանին՝ տուն-թանգարանի վերաշինության, բարեկարգման, թանգարանի գրավչության բարձրացման գործում ցուցաբերած ներդրման համար:
Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը նշեց, որ մեր մեծանուն գրողների ծնունդով մենք մեր ազգի հարատևությունն ենք վերահաստատում, քանի որ նրանց ծնունդով և գործունեությամբ է շարունակվում մեր զարգացումը, մեր տեսակի պահպանումը, արժեհամակարգի ձևավորումը: Այդ անհատներից մեկը եղել է նաև Հովհաննես Հովհաննիսյանը:
Միջոցառման ավարտին հյուրերը շրջաց կատարեցին տուն-թանգարանում:

Լուսանկարներ

Նորություններ