Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններն Էջմիածնում

Holidays and Memorial Days
25.04.2024

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավարին փոխարնող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ, ուժային կառույցների ներկայացուցիչները, համայնքում գործող պետական ստորաբաժանումների ղեկավար կազմերը, համայնքի ավագանու անդամները, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների աշխատակազմերը, Երիտասարդական միության անդամները ծաղիկներ եւ ծաղկեպսակ խոնարհեցին Կոմիտասի հուշարձանին և Մայր Տաճարի բակում գտնվող Աղոթքի եւ ուխտի խաչքարին:

Իսկ երեկոյան Կոմիտասի անվան մշակույթի պալատում «Ավետիս» լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի 14 մանրանվագները՝ Ասլամազյանի փոխադրմամբ, Միրզոյանի «Լարային կվարտետ» և Պյարտի «Խաղաղություն տուր, Տե՛ր» ստեղծագործությունները։
Համերգին ներկա էին համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, համայնքի ավագանու անդամներ, հոգևոր այրեր, հրավիրյալներ։

Photos

News