Համայնքապետարանի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

Social
16.04.2024

Համայնքապետարանի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ՝ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տարբեր ոլորտներից էին՝ սոցիալական աջակցության տրամադրման, համայնքի զարգացման վերաբերյալ առաջարկներ և այլն:
Բնակիչների կողմից բարձրացված այն խնդիրներն ու հարցերը, որոնք պահանջում էին հավելյալ ուսումնասիրություն, մակագրվել են համապատասխան բաժիններին և դրանց պատասխանները դիմող բնակիչներին կտրվի հավելյալ ժամկետում:

Photos

News