Ապրիլի 6-ը նշվում է որպես սպորտի միջազգային օր: Օրվա խորհրդով՝ Տերյան փողոցի մարզադպրոցի հարակից այգում տեղի ունեցավ մարզական միջոցառում, ցուցադրական ելույթներ ունեցան մարզադպրոցի սաները: 
   Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը շնորհավորեց մարզաշխարհի ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ, կարևորեց սպորտի և առողջ ապրելակերպի դերն անհատի և համայնքի զարգացման գործում, շնորհակալություն հայտնեց մարզիկներին և նրանց մարզիչներին՝ համայնքը հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում և առաջնություններում պատվով ներկայացնելու համար, տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած սաներին հնանձնեց շնորհակալագրեր: 
 Բաղրամյան փողոցի 18 և 20 շենքերի բակում բացվեց համայնքի հերթական մարզական հրապարակը՝ «Արմֆայթինգ» եւ «Գրեփլինգ» ֆեդերացիաների Էջմիածնի մասնաճյուղերի նախաձեռնությամբ և համայնքապետարանի աջակցությամբ:
  Առողջ ապրելակերպի և սպորտային կյանքի խթանմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը համայնքում շարունակական են: Այսօր հերթական հարթակն ենք ստեղծում, որտեղ հարակից տարածքների բնակիչները հնարավորություն կունենան մարզվելու ու կոփվելու:
 Համագործակցության համար շնորհակալ ենք «Արմֆայթինգ» եւ «Գրեփլինգ» ֆեդերացիաների Էջմիածնի մասնաճյուղերին: