Էջմիածնի և Ոսկեհատի գերեզմանատներում մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ

Բարեկարգում
05.04.2024

Համայնքի գերեզմանատները կահավորվում են աղբամաններով, օրերս կմեկնարկեն տարիների կուտակված տարատեսակ աղբակույտերից մաքրման աշխատանքները:
Էջմիածնի և Ոսկեհատի գերեզմանատներում մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ. այժմ տարածքները կահավորվում են աղբմանաններով՝ խուսափելու համար գերեզմանաթմբերի շուրջ աղբակույտերի առաջացման դեպքերից:
Այնուհետ կկատարվեն տարածքների մաքրման, շինարարական աղբի հեռացման լայնածավալ աշխատանքներ:
Բնակիչներին խնդրում ենք պահպանել մաքրություն գերեզմանատների տարածքում, խուսափել թե՛ աղբի կուտակման, թե՛ աղբը հարակից գերեզմանաթմբերի մոտ տեղափոխելու արատավոր երևույթից:

Նորություններ