ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Վաղարշապատի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ և ՏԿԵ նախարարության գործուն աջակցությամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման «Բաղադրիչ-2» ծրագրի շրջանակում համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչության» և «Բարեկարգում տնօրինության» ավտոպարկերը համալրվել են համապասխանաբար մեկ ինքնաթափ և մեկ բազամաֆունկցիոնալ ջրցան, մեկ մինի բեռնիչ, երկու բեռնափոխադրող մեքենաներով:
Ծրագրի նպատակն է բարելավել համայնքային ենթակառուցվածքները և մատուցվող ծառայությունները, ինչպես նաև նպաստել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը: