Վաղարշապատի պատմազգագրական թանգարանում բացվեց արծաթագործ Հովհաննես Տերտերյանի անհատական ցուցահանդեսը

Culture
25.03.2024

Մեծ պահքի Ավագ շաբաթվան ընդառաջ բացվեց Հովհաննես Տերտերյանի «Ավագ շաբաթ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված են ծիսակատարությունների ժամանակ կիրառվող եկեղեցական սպասքի տարբեր նմուշներ՝ Մյուռոնի կաթսա, քշոցներ, Մյուռոնաթափ աղավնի և այլն:
Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով և օրհնության խոսքով՝ Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի: Պատմազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանը ներկայացրեց հեղինակի կենսագրությունը, ստեղծագործական ճանապարհը:
Սա արծաթագործի առաջին անհատական ցուցահանդեսն է: Մինչ այս նրա գործերը ներկայացված են եղել Հայաստանի մի շարք ցուցասրահներում:
Ցուցահանդեսը գործելու է մեկ շաբաթ` մինչև Սուրբ Հարության տոնը:
Մուտքն ազատ է:

Photos

News