Մեծ պահքի Ավագ շաբաթվան ընդառաջ բացվեց Հովհաննես Տերտերյանի «Ավագ շաբաթ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:
  Ցուցահանդեսին ներկայացված են ծիսակատարությունների ժամանակ կիրառվող եկեղեցական սպասքի տարբեր նմուշներ՝ Մյուռոնի կաթսա, քշոցներ, Մյուռոնաթափ աղավնի և այլն: 
 Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով և օրհնության խոսքով՝ Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի:  Պատմազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանը ներկայացրեց հեղինակի կենսագրությունը, ստեղծագործական ճանապարհը: 
 Սա արծաթագործի առաջին անհատական ցուցահանդեսն է: Մինչ այս նրա գործերը ներկայացված են եղել Հայաստանի մի շարք ցուցասրահներում: 
  Ցուցահանդեսը գործելու է մեկ շաբաթ` մինչև Սուրբ Հարության տոնը:
Մուտքն ազատ է: