Մարտի 11-15-ը Լեհաստանում անցկացվեց Եվրամիության «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի «Մենթորություն» նախագիծը։
Մեր համայնքը հանդիսանում է ծրագրի գործընկեր, նախագծին ներգրավված էր համայնքի ղեկավարի խորհրդական Մարիամ Պողոսյանը։
«Մենթորության» ծրագրի նպատակն է համայնքապետարանների ներկայացուցիչներին զինել համապատասխան գիտելիքներով և փորձով՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի ռազմավարության մշակման, երիտասարդական ծրագրերի իրականացման և երիտասարդական աշխատանքի եվրոպական փորձի տեղայնացման նպատակով:
Failed to load: https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2024-03/None_2024-03-28_12-30-41-34/f1e10fb59cec6671a4c6b53a778d52ef.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2024-03/None_2024-03-28_12-30-41-34_76yZJn6/542f1d9c5f84f51bffe9dc274abad0b2.jpg