ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՆԿԱՊԵՐՏԵԶՆԵՐՈՒՄ

Կրթություն
17.08.2020

Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում տեղի ունեցավ շրջանավարտ երեխաների ճանապարհման արարողությունը:
Թեեւ այս տարի մանկապարտեզների գործունեությունը խաթարվեց՝ համավարակի պատճառով, բայցեւայնպես մեր փոքրիկներին պետք է հրաժեշտ տայինք եւ դեպի առավել հասուն՝ դպրոցական կյանք ճանապարհեինք հավուր պատշաճի:
Արտակարգ դրությամբ պայմանավորված մարդաշատ միջոցառումներ կազմակերպելու արգելքը թույլ չտվեց փոքրիկներին ունենալ ավարտական հանդես, ինչպես լինում է ամեն տարի, այդուհանդերձ նրանք հրաժեշտ տվեցին հարազատ մանկապարտեզին եւ դաստիարակներին՝ ստանալով ավարտական վկայականներ եւ փոքրիկ նվերներ:
Ավարտական վկայականների հանձնման արարողությունը կազմակերպվել էր պարետի կողմից սահմանված կանոնների պահպանմամբ:
Շնորհավորում ենք բոլոր երեխաներին՝ մաղթելով հետաքրքիր բացահայտումներով լի դպրոցական տարիներ:

Լուսանկարներ

Նորություններ