Ինչպես ամեն տարի, այս տարի եւս, մարտի 8-ին մեր համայնքը լի էր արեւոտ տրամադրությամբ, պայծառ ժպիտներով ու գույներով:
Այսօր Վաղարշապատի Երիտասարդական Միության եւ «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն-ի անդամները համայնքապետարանի կողմից Էջմիածնում եւ Ոսկեհատում ծաղիկներ են նվիրել կանանց եւ աղջիկներին՝ փորձելով տոնական օրը լցնել հավելյալ ժպիտներով եւ դրական էներգիայով:
 Իսկ մարտի 10-ին Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում ներկայացվեց Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» կատակերգությունը: 
  Ներկայացմանը հրավիրված էին մեր համայնքի զարգացման գործին իրենց ներդրումը կատարող կանայք՝ տարբեր ոլորտներից։
 Ներկայացումը երկխոսություն է երևանցու և Փարիզից Հայաստան ժամանած սփյուռքահայի միջև՝ կյանքի տարաբնույթ իրավիճակներով, որոնք հանդիսատեսին լիաթոք ծիծաղ պարգևեցին ավելի քան երկու ժամ։