Սիրելի' կանայք և աղջիկներ, սրտաբուխ շնորհավորանքներս և ջերմ մաղթանքներս եմ հղում այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Մշտապես փոփոխվող աշխարհում դուք հաստատապես ունեցել եք ձեր բացառիկ դերը։ Ի վերուստ տրված մայրանալու սրբազան առաքելությանը զուգահեռ, կամովին ստանձնել եք նաև բազմաթիվ առաքելություններ, որոնք պատվով եք իրացրել և շարունակում իրացնել։ Այժմ էլ ձեր առանձնահատուկ դերը հասարակական, քաղաքական, սոցիալական, իրավական, բարոյական տեսանկյուններից անփոխարինելի է և անգնահատելի։ Ժամանակակից և չափազանց անկանխատեսելի աշխարհում, մեր պետությունը հանդես է գալիս որպես ժողովրդավարական երկիր, ապավինելով նաև Հայաստանի Հանրապետության կանանց հզոր ներուժին, որը ունի դարերի ավանդույթ, խորը հիմքեր և լավագույն օրինակներ` ի դեմս Դիանա Աբգարի, Կատարինե Մանուկյան-Զալյանի, Զապել Եսայանի և այլոց։
Սիրելի' կանայք, կրկին շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և անսահման գեղեցկություն։
Սիրով`
Արսեն Պետրոսյան