Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում նշվեց Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ գիրք նվիրելու օրը:
Ամենայն հայոց բանաստեղծի ծննյան օրը նշանավորվեց Հովհաննես Թումանյանին նվիրված ցերեկույթով, նվեր գրքերով եւ ժամանակավոր ցուցադրության բացումով:
Թումանյանի ստեղծագործական կյանքի տարբեր դրվագներ, «Գիքորը»՝ մի քանի բարբառով, տաք ու ջերմ պահեր Թումանյանի կյանքից: Այս ամենի մասին խոսվեց գրադարանի ընթերցողական ակտիվի կողմից, հյուրերին ներկայացվեցին գրողի կյանքի հայտնի ու անհայտ դրվագներ:
Իսկ գրադարանը հյուրեր ընդունում է վաղ առավոտից, ովքեր ձեռնունայն չեն գալիս գրադարան:
Նախորդող մի քանի օրերին եւ այսօր գրադարանը համալրվել է տասնյակ գրքերով, որոնք եղել են ընթերողների կողմից ամենապահանջված գրքերի ցանկում:
Գրքային ֆոնդը համալրել եւ միջոցառմանը ներկա են գտնվել համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներ, բազմաթիվ ընթերցասեր քաղաքացիներ:
Գրադարանի նախասրահում, Վաղարշապատի պատմազգագրական թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է նաեւ ժամանակավոր ցուցադրության հարթակ, որտեղ ներկայացված են թանգարանում պահվող եւ գրադարանի ֆոնդի ամենահին եւ թանկարժեք գրքերը:
Ցուցադրությունը ընթերցողների համար բաց կլինի մեկ շաբաթ: