Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Վաղարշապատի Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում ապաստանած քաղաքացիներին  
 էր այցելել Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:  
Վաղարշապատ համայնքի ղեկավարի փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի եւ արցախահայերի կարիքների ապահովման հարցերով պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ մարզպետը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին:
 Բնակիչների հետ զրույցի ընթացքում պաշտոնատար անձինք պատասխանել են բնակիչներին հուզող հարցերին, ծանոթացել վերջիններիս խնդիրներին եւ անհանգստություններին, արձանագրել ուսումնասիրման ենթակա հարցերը: 
  Նմանատիպ այցերը եւ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:  
 Այս պահին կենտրոնում բնակվում է բռնի տեղահանված թվով 19 անձ:
 Իսկ Վաղարշապատ համայնքում ապաստանած քաղաքացիների թիվը գերազանցում է 3600-ը: 
 Սեպտեմբերի 26-ից մինչ այսօր համայնքապետարանում գործում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ մեր համայնքում ապաստանած քաղաքացիների հարցերով զբաղվող շտաբը, որտեղ կատարվում է փաստացի գրանցման, օգնության հավաքագրման եւ բաշխման ողջ գործընթացը: