Հարգանքի տուրք մատուցվեց հանուն հայրենքի պաշտպանության զոհված հերոսների հիշատակին

Holidays and Memorial Days
28.01.2024

Անկախ Հայաստանի պատմության նվիրական օրերից մեկն է այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 32-ամյակը:
Մեր բանակը կազմավորվել ու կայացել է դժվարին պայմաններում՝ պատերազմի բովում, անկախության հռչակման շեմին, սակայն հստակ քայլերով զարգացում է ապրել՝ դառնալով հայոց պետականությունն իր վրա կրող հենասյուներից մեկը:
Եվ այսօր, առավել քան երբեւէ, բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն դեպի բանակը, բոլորս պետք է լծվենք նրա ամրացման եւ հզորացման գործին, որպեսզի մեր այդքան երազած խաղաղությունը լինի կայուն, հաստատուն եւ մշտական: Տասնամյակներ ի վեր այդ խաղաղությանը տանող ճանապարհին հազարավոր հայորդիներ զոհել են իրենց կյանքը նույն հավատքով եւ համոզմունքով:
Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ մարզպետի եւ համայնքապետարանի աշխատակազմերը Զվարթնոց թաղամասի զինվորական պանթեոնում ծաղկեպսակ զետեղեցին, ծաղիկներ խոնարհեցին եւ խնկարկեցին տարբեր պատերազմներում նահատակված զինվորների հիշատակին:
Այնուհետ, համայնքապետարանի աշխտակազմը եւ ավագանու անդամները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմներում զոհված մեր հերոս զավակների հիշատակին կառուցված հուշապուրակում եւ հայոց բանակի հիմնադրման ակունքում կանգնած Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն:
Մեր հավերժ խոնարհումն ու երախտիքը անմահ հերոսներին:

Photos

News