Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը եւ ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը այցել են Էջմիածին եւ Ոսկեհատ

Improvement
19.01.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը եւ ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը այցել են Էջմիածին եւ Ոսկեհատ՝ հետեւելու սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին եւ արդյունքներին։
Մարզային շրջայցի ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը եւ ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը այցելել են Վաղարշապատ, ծանոթացել պետության համաֆինսավորմամբ արդեն իսկ ավարտված «Ոսկեհատ» մանկապարտեզի աշխատանքներին, հետեւել «Ձնծաղիկ» մանկապարտեզի ընթացիկ աշխատանքներին։
Այցի ընթացքում նրանց ուղեկցել են համայնքի ղեկավարի փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը եւ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը։
Աշխատախմբի առաջին այցը եղել է Ոսկեհատ գյուղի մանկապարտեզ, որտեղ փոխնախարարն ու մարզպետը ծանոթացել են արդեն իսկ շահագործման հանձնված մանկապարտեզի արդյունքներին:
Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում ենթածրագրի արժեքը 37,94 մլն ՀՀ դրամ էր, որն իրականացվել է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Այցը շարունակվել է Էջմիածնում՝ թիվ 4 «Ձնծաղիկ» մանկապարտեզում: Պաշտոնատար անձինք ծանոթացել են կատարված աշխատանքներին, լսել մասնագետների դիտարկումները, քննարկել ընթացիկ փուլն ու հետագա անելիքները:
Պետության համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 270․5 մլն ՀՀ դրամ է, ֆինանսավորումն իրականացվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Photos

News