Համայնքում ընթացքի մեջ են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները

Բարեկարգում
18.01.2024

Հետիոտների եւ մեքենաների տեղաշարժն անվտանգ եւ հարմարավետ դարձնելու համար փողոցներում եւ ճանապարհներին տեղադրվում են էներգախնայող լեդ լուսատուներ:
Այժմ գիշերային լուսավորության ցանց է անցկացվում Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին՝ ապահովելու համայնքի երկու բնակավայրերն իրար միացնող գլխավոր ճանապարհի լուսավորությունը:
Նախորդ տարեվերջին լուսատուներով կահավորվել է նաեւ Շահումյան 100 շենքի բակը:
Լուսավորման ցանցի անցկացման աշխատանքները նախատեսված են եւ շարունակաբար կատարվելու են համայնքի տարբեր հատվածներում:

Լուսանկարներ

Նորություններ