Հետիոտների եւ մեքենաների տեղաշարժն անվտանգ եւ հարմարավետ դարձնելու համար փողոցներում եւ ճանապարհներին տեղադրվում են էներգախնայող լեդ լուսատուներ: 
Այժմ գիշերային լուսավորության ցանց է անցկացվում Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին՝ ապահովելու համայնքի երկու բնակավայրերն իրար միացնող գլխավոր ճանապարհի լուսավորությունը: 
Նախորդ տարեվերջին լուսատուներով կահավորվել է նաեւ Շահումյան 100 շենքի բակը:
  Լուսավորման ցանցի անցկացման աշխատանքները նախատեսված են եւ շարունակաբար կատարվելու են համայնքի տարբեր հատվածներում: