2023 թվականին սեփական եկամուտների հավաքագրման ու տեղական բյուջեի համալրման պլանային առաջադրանքը կատարվել է 106.7 %-ով՝ նախատեսված 2 միլիարդ 513 միլիոն 125 հազար դրամի փոխարեն հավաքագրվել է 2 միլիարդ 680 միլիոն 318 հազար դրամ :
Համակարգված եւ հետեւողական աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել 2023 թվականին իրագործել բարեկարգման մի շարք ծրագրեր:
  Ծախսային մասում համայնքապետարանը ուշադրությունը կենտրոնացրել է համայնքի  ասֆալտապատման, հիմնանորոգման եւ մասնակի նորոգման, սանիտարական մաքրման, լուսավորության աշխատանքներին: 
 Բարեփոխումներ են տեղի ունեցել համայնքի կենսական նշանակության այլ ոլորտներում եւս։
 Լիահույս ենք եւ մեր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի այս տարին նույնպես ամփոփենք բյուջեի պլանի գերակատարմամբ՝ հասնելով նոր արդյունքների: 
2024-ը եւս առանձնանալու է բարեկարգման ոլորտում նախանշած աշխատանքների կատարման ծավալով: