Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված Մհեր Գրիգորյանի ընտանիքին

Այլ
27.12.2023

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված Մհեր Գրիգորյանի ընտանիքին:
Ամիսներ առաջ լույս աշխարհ է եկել Մհերի եղբայրը` Մհերը:
Փոքրիկի ծնողները խոսել են իրենց ապրումների, ավագ որդու կորստից հետո կրկին երեխա ունենալու որոշման մասին:
-Մհերն իր հետ նոր շունչ է բերել մեր ընտանիք, ապրելու եւ կյանքը շարունակելու ուժ տվել մեզ: Մեր տանը լույս ու հույս է լցվել իր ծնունդով,- նշել են փոքրիկի ծնողները:
Համայնքի ղեկավարը շնորհավորել է Գրիգորյանների ընտանիքին Մհերի ծննդյան առթիվ, փոքրիկին մաղթել անհոգ մանկություն եւ պատրաստակամություն հայտնել օգնել եւ աջակցել ընտանիքին յուրաքանչյուր հարցով։

Լուսանկարներ

Նորություններ