Համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզներում տեղի ունեցան տարեվերջյան հանդեսները

Կրթություն
27.12.2023

Համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզներում տեղի ունեցան տարեվերջյան հանդեսները: Էլֆերի ու յոթ թզուկների աշխարհից մինչեւ Մոխրոտի պարահանդես ու խաղալիքների վաճառասրահ: Մեր փոքրիկներն ու մանկապարտեզների աշխատակիցները մեծ ոգեւորությամբ էին պատրաստվել տոնական միջոցառումներին. նրանք ներկայացրին թեմատիկ երգեր, պարեր եւ բեմադրական համարներ:
Հանդեսների ավարտին մանուկները ստացան բազմազան նվերներ Ձմեռ պապիկից, ավանդույթի համաձայն գույքով համալրվեցին նաեւ մանկապարտեզները:

Լուսանկարներ

Նորություններ