Պարգեւատրվեցին 2023 թվականին մարզական մեծ նվաճումներ գրանցած մեր մարզիկները եւ նրանց մարզիչները

Սպորտ
25.12.2023

Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում այսօր տեղի ունեցավ բռնցքամարտ, ուժային եռամարտ, մուայ թայ, գրեփլինգ եւ լող մազաձեւերում նշանակալի արդյունքներ գրանցած մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց վերջիններիս մեր համայնքն ու հայրենիքը տարբեր մրցաշարերում պատվով ներկայացնելու, քաղաքում սպորտային կյանքի ակտիվացմանն ու զարգացմանը նպաստելու համար, նրանց հանձնեց շնորհակալագրեր եւ խրախուսական պարգեւներ։
Սպորտի ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ այս տարի կատարված աշխատանքն ու ձեռքբերումները պարարտ հող են գալիք տարվա ընթացքում նոր նվաճումների եւ նշանակալի արդյունքների համար։
Անցող տարին բացառիկ մեդալառատ էր մեզ համար։ Այս տարվա ընթացքում մեր համայնքի մարզիկները հանրապետական եւ միջազգային մրցահարթակներում մեծ նվաճումներ են գրանցել ինչպես մեզ արդեն հարազատ, այնպես եւ նոր մարզաձեւերում․ բռնցքամարտ, ուժային եռամարտ, գրեփլինգ եւ մուայ թայ մարզձեւերում ունենք Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, լողում՝ Հայաստանի պատանիների չեմպիոն:

Լուսանկարներ

Նորություններ