Օրեր առաջ Հայաստան վերադարձած 32 գերիների թվում է եղել նաեւ մեր համայնքի բնակիչ Վլադիմիր Ռաֆաելյանը։ Վերջինիս ընտանիքին է հյուրընկալվել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ 
   Զրույցի ընթացքում հպանցիկ անդրադարձել է կատարվել գերության երեք տարիներին, այդ ժամանակահատվածում Կարմիր խաչի իրագործած մարդասիրական առաքելությանը։ 
 Վլադիմիրը խոսել է վերադարձի ճանապարհի ապրումների, ընտանիքի եւ հետագա ծրագրի մասին։ 
  Տիկին Դիանա Գասպարյանը պատրաստակամություն է հայտնել հնարավոր գործիքակազմով աջակցելու Վլադիմիրին եւ նրա ընտանիքին` բնականոն կյանքի վերադառնալու ճանապարհին, հույս հայտնել, որ մեր բոլոր գերիները օր առաջ կվերադառնան հայրենիք։
----------------------------
Հ.Գ. Ընտանիքի ցանկությամբ եւ որոշակի այլ նկատառումներով հանդիպումից կադրեր չեն հրապարակվում: