Համայնքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցները եւ մշակույթի պալատի պետական խմբերը ներկայացան տարեվերջյան հաշվետու համերգով

Մշակույթ
17.12.2023

Մակար Եկմալյանի անվան թիվ 1, Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցները եւ Կոմիտասի անվան մշակույթի պալատի «Էջմիածին» վոկալ գործիքային էստրադային համույթը, «Վաղարշապատ» ժողգործիքների նվագախումբը եւ «Էջմիածին» պարարվեստի կենտրոնը համերգային ծրագրերով ամփոփեցին 2023 թվականի ստեղծագործական տարին:
Համերգներին ներկա էին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, կրթության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր։
Համայնքի ղեկավարը շնորհավորեց սաներին, շնորհակալություն հայտնեց ուսուցչական անձնակազմերին՝ պատասխանատու եւ անձնվեր աշխատանք կատարելու համար, կարեւորեց կրթօջախների դերը երեխաների դաստիարակության, անձնական աճի գործում:

Լուսանկարներ

Նորություններ