Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Էջմիածնում

Այլ
13.12.2023

Մարզպետը` համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է թիվ 6 «Արեւիկ» եւ թիվ 4 «Ձնծաղիկ» մանկապարատեզներ, հետեւել շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի ժամանակ քննարկվել են աշխատանքների ներկա փուլերի արդյունքները, առաջիկա անելիքները, մանկապարտեզների բացման ժամկետները, ընձեռած հնարավորությունները:
Երկու մանկապարտեզները հիմնանորոգվում են պետության եւ համայնքի համաֆինանսավորմամբ։ Աշխատանքների ավարտին ամեն մանկապարտեզում կավելանա հավելյալ 3 խմբասենյակ: Արդեն հաջորդ տարի շուրջ 400 երեխա կայցելի բարեկարգ պայմաններում գործող մանկապարեզ, յուրաքանչյուր մանկապարտեզ հնարավորություն կունենա ընդունելու հավելյալ եւս 90 երեխա, ինչը մեծապես կլուծի նաեւ մանակապարտեզների հերթերի խնդիրը:

Լուսանկարներ

Error

Failed to load: https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2023-12/None_2023-12-20_09-08-59-17/6547fdcb33ba85ca034ea17d0e92004d.jpg,https://ejmiatsin.am/media/CACHE/images/post/2023-12/None_2023-12-20_09-08-59-18/ec452164ae11ae32806e987c8f942b10.jpg

Նորություններ