Ասֆալտապատվել են Անդրանիկ 2-րդ թաղամասի ներքին ճանապարհները, ավարտին են մոտենում Միչուրին փողոցի 1-ին փակուղու հիմնանորոգման աշխատանքները

Improvement
11.12.2023

Ասֆալտապատվել են Անդրանիկ 2-րդ թաղամասի ներքին ճանապարհները, ավարտին են մոտենում Միչուրին փողոցի 1-ին փակուղու հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքների ընթացքին տեղում հետեւել է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։
Փողոցների հիմնանորոգումը եւ ասֆալտապատումը առաջնահերթ լուծում պահանջող հարցերից են դեռեւս։ Ինչպես նախորդող տարիներին, այս տարի եւս համայնքապետարանն առաջնահերությունը տվել է այն փողոցներին, որոնք մշտապես եղել են հողապատ, երբեք չեն ենթարկվել հիմնանորգման կամ մասնակի նորոգման։
2023-ի ծրագրով հաստատված հիմնանորոգման աշխատաքները մեկնարկել են Անդրանիկ թաղամասից, զուգահեռաբար ընթացքի մեջ են Միչուրին փողոցի 1-ին փակուղու ասֆալտապատման աշխատանքները:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելել է նշված փողոցներ, դիտարկել կատարված եւ ընթացող աշխատանքները։
Փողոցների բնակիչները մեծ ջերմեռանդությամբ են ընդունել համայնքի ղեկավարին, հայտնել իրենց երախտագիտությունը, կիսվել մտահոգություններով։
Տետատետ հանդիպման ժամանակ համայնքի ղեկավարը բնակիչներին ներկայացրել է նաեւ Էջմիածնում այլ ծրագրերի կատարման ընթացքի մասին։

Photos

News