1988 թվականի երկրաշարժին հաջորդող օրերին Հայաստանին օգնության էին շտապում հարյուրավոր երկրներից:  
Ցավոք, դեկտեմբերի 12-ին Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտ վթարի ենթարկվեց օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը, 7 հոգուց բաղկացած անձնակազմի բոլոր անդամները զոհվեցին: 
  Վթարի վայրում ինքնաթիռի բեկորներից կանգնեցվեց նրանց հիշատակն անմահացնող հուշարձան:
 Ամեն տարի դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի զոհերի հետ մեկտեղ, հարգանքի եւ երախտիքի տուրք է մատուցվում նաեւ նրանց հիշատակին:
  Այսօր՝ կորստաբեր երկրաշարժի 35-րդ տարելիցին, Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները եւ աշխատակազմերի անդամները՝ մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողին: