Բացվեց Արշակ Մանուկյանին նվիրված հուշատախտակը

Մշակույթ
04.12.2023

Բացվեց մեծանուն արվեստագետ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Արշակ Մանուկյանին նվիրված հուշատախտակը:
Արշակ Մանուկյանը մեր համայնքի մեծավաստակ այրերից էր: Նա հեղինակել է Էջմիածնի կարեւորագույն խորhրդանիշերը՝ դրոշը, զինանշանը, «Էջմիածին» լանջաշղթան, որը համայնքի նորընտիր ղեկավարները կրում են պաշտոնամուտի երդմնակալության արարողության ժամանակ։
Հուշատախտակի բացման արարողությանը ներկա է գտնվել համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:
Խոսելով Արշակ Մանուկյանի արվեստի եւ վաստակի մասին, համայնքի ղեկավարը նշել է, որ ցավալի է նման արվեստագետների կորուստը, եւ հուշատախտակի տեղադրմամբ, մեծարման միջոցառումներով մենք անմահացնում ենք նրանց հիշատակը, հետագա սերունդներին ենք փոխանցում նրանց անունը:
«Արշակ Մանուկյանը եղել է մեր քաղաքի գույներից, քաղաքին շունչ եւ հոգի տվող անհատներից մեկը, նրա անունն արդեն գրվել է մեր քաղաքի պատմության մեջ»,- նշել է համայնքի ղեկավարը:
-----------------------------
Այսօր Արշակ Մանուկյանը կդառնար 67 տարեկան:
2016 թվականին արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման:
2002 եւ 2003 թվականներին մասնակցել է ոսկերիչների հինգերորդ եւ վեցերորդ միջազգային ցուցահանդեսներին, արժանանացել «Հոգեւոր թեմաներով լավագույն աշխատանքների համար» դիպլոմի: Վարպետի աշխատանքներից շատերը գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում, Ֆրանսիայում եւ այլուր:

Լուսանկարներ

Նորություններ