Տերյան փողոցի այգում կառուցվում է մինի ֆուտբոլի դաշտ

Սպորտ
11.11.2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության արդունքում Տերյան փողոցի այգու ֆուտբոլի հողածածկ դաշտը կվերածվի բարեկարգ մինի ֆուտբոլի դաշտի։ Այժմ ընթացքի մեջ են հողաշերտի հարթեցման, մշակման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ եւ մեծ աջակցությամբ․ կառուցապատման աշխատանքների ֆինանասավորումն ամբողջությամբ կատարում է ՀՖՖ-ն, ցանկապատի տեղադրումը եւ հետագա խնամքը համայնքապետարանի հոգածության ներքո կլինեն։

Այսպիսով, համայնքի բոլոր թաղամասերը համաչափ զարգացնելու մեր նպատակին հավատարիմ մնալով Տերյան փողոցի այգին փորձում ենք դարձնել համայնքի սպորտային սիրտը․
Հիշեցնենք, որ նախորդ տարի, համայնքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդունքում Տերյան այգում կառուցվել է մարզական խաղահրապարակ, առանձնացվել է վոլեյբելի համար նախատեսված հատված։ Այգու հարեւանությամբ գտնվում է Թիվ 1 մարզադպրոցը եւ այս այգում իրենց բացօթյա պարապմունքներն անցկացնում են նաեւ մարզադպրոցի սաները։

Լուսանկարներ

Նորություններ