Էջմիածնում ընթացքի մեջ են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Improvement
08.11.2023

Մեկնարկել են Անդրանիկ 2-րդ թաղամասի ներքին ճանապարհների եւ Միչուրին փողոցի 1-ին փակուղու ասֆալտապատման աշխատանքները:
Փողոցների հիմնանորոգումը եւ ասֆալտապատումը դեռեւս մնում են համայնքապետարանի`լուծման կարիք ունեցող օրակարգային հարցերից: 2023 թվականի ծրագրով հաստատված հիմնանորոգման աշխատաքները մեկնարկել են Անդրանիկ թաղամասից, զուգահեռաբար ընթացքի մեջ են Միչուրին փողոցի 1-ին փակուղու ասֆալտապատման աշխատանքները:
Այս տարվա ծրագրում ընդգրկված են նաեւ
Մ. Մեխակյան փողոցը,
Հունան Ավետիսյան 1-ին փակուղին,
Իսակով 4-րդ փակուղին,
Վ. Համբարձումյան 2-րդ փակուղին,
Սբ. Մեսրոպ Մաշտոց 10, 12, 18 շենքերի բակերը,
Արագածի զանգված տանող ճանապարհը,
Իսակով 5-րդ փակուղին:

Photos

News