Վաղարշապատը կունենա աղբահանության նոր համակարգ

Բարեկարգում
09.11.2023

Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրով ՀՀ Կառավարության այսօրվա նիստով Արմավիրի մարզին հատկացվել է 516,503.2 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված է նաեւ Վաղարշապատ համայնքի կարիքների համար աղբամանների եւ մեքենաների ձեռք բերումը։
Նշված ծրագրով «Բնակարանային կոմունալ վարչության» ավտոպարկը կհամալրվի 7 աղբատար, 1 ինքնաթափ մեքենաներով, կգնվի շուրջ 1200 մեծ աղբաման։
Այսպես, ՀՀ Կառավարության միջոցներով, Արմավիրի մարզպետարանի աջակցեւթյամբ եւ համայնքապետարանի երկարատեւ ջանքերի արդյունքում շատ շուտով հիմնովին կլուծվի մեր համայնքի առաջ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը։
Այս ներդրմամբ ամբողջությամբ կփոփոխվի աղբահանության աշխատանքների կատարման համակարգը, որակը եւ ժամանակացույցը։
Աղբատար մեքենաների, ինքնաթափի եւ աղբարկղերի ձեռքբերման համար ՀՀ Կառավարությունից կհատկացվի շուրջ 476,100.0 հազար ՀՀ դրամ։

Նորություններ