Արմավիրի քաղաքում այսօր տեղի ունեցավ Ոստիկանության Պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկի հանդիսավոր միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով, հաջողություններ մաղթել այդ պատասխանատու գործում, անդրադարձել հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրությանը: Վարչապետն ընդգծել է պարեկների՝ այս վիճակագրության մեղմման ուղղությամբ տարվող աշխատանքի կարեւորությունը։