«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի պարգեւատրման արարողություն

Սպորտ
05.11.2023

Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի 3-րդ մրցաշարը, որին մասնակցեցին 3 տարիքային խմբեր եւ առանձին գործող աթլետների խումբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավանդույթի համաձայն, պարգեւատրեց մրցավազքի ամենատարեց մասնակիցներին, նաեւ 18-40 տարեկան տղամարդկանց խմբի մրցանակակիրներին։
Ելույթում վարչապետն անդրադարձ կատարեց մրցաշարի կարեւորությանը՝ նշելով հետագա տարիներիներին մրցաշարի ընդլայնման հեռանկարները, անցնող տարվա ընթացքում սպորտի ոլորտում Հանրապետությունում կատարված բարեփոխումները:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն անդրադարձավ մրցաշարի միջազգայնացմանը, նշեց, որ այս տարի արդեն մրցանակիրների թվում նույնպես հայտնվել են այլազգի ներկայացուցիչներ:
Պարգեւատրման արարողությանը ներկա էին Կառավարության անդամներ, ՏԻՄ ղեկավարներ, սպորտի վաստակավոր ներկայացուցիչներ:

Լուսանկարներ

Նորություններ