Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
05.10.2023

Հարգարժա՛ն ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Դժվարագույն փորձությունների շրջափուլում գտնվող մեր երկրի համար այսօր հրամայական է նաև ձեր կատարած աշխատանքը։ Կարևոր է գիտակցության ամրապնդումը, որ դուք ազնվագույն մասնագիտության տերն եք, ում ձեռքերում է մեր երկրի ապագա սերնդի մարդկային ու մասնագիտական որակների ձևավորման մի ամբողջ չափաբաժին։
Սիրելի՜ ուսուցիչներ, կարևոր է ձեր ծնողական վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված դպրոցահասակների նկատմամբ, կարևոր է ձեր՝ նրանց նոր միջավայրում ինտեգրվելու ճանապարհին ունեցած ներդրումն ու ջանքը։ Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն, ամուր կամք և անսահման ջերմություն այդ խրթին առաքելության ճանապարհին։
Սիրելի՜ ուսուցիչներ, սրտաբուխ մաղթանքներս եմ հայտնում ձեզ, խոնարհվում եմ ձեր կատարած անգնահատելի և ազգանվեր աշխատանքի առաջ։
Հարգանքով՝
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

Նորություններ