ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Կրթություն
28.08.2020

Քաղաքապետարանի եւ բարերարների հերթական արդյունավետ փոխգործակցությամբ վերանորոգման աշխատանքներ են կատարվում քաղաքապետարանի ենթակայության թիվ 5՝ «Գարուն» մանկապարտեզում։
Ավստրիայում բնակվող Զարուհի եւ Սեդա Քյուփչյու քույրերի բարերարությամբ փոխվում են մանկապարտեզի գործող մասնաշենքի պատուհաններն ու դռները: Կնորոգվեն նաեւ երկու սանհանգույցները։
Իսկ քաղաքապետարանի միջոցներով մանկապարտեզում կանցկացվի ջեռուցման համակարգ:
__________
Առաջիկա տարիների ընթացքում քաղաքապետարանը փորձելու է լուծել մանկապարտեզներում առկա բոլոր խնդիրները՝ դրանք դարձնելով բարեկարգ, հարմարավետ եւ բոլոր ստանդարտներին համապատասխան:

Լուսանկարներ

Նորություններ