ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին է հանդիպել Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը

Social
06.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Վաղարշապատի Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում ապաստանած քաղաքացիներին էր այցելել Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը:
Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի եւ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ պատվիրակությունը եւ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՎՏՄԱԿ-ում ապաստանած անձանց, ծանոթացել շենքային պայմաններին, լսել մարդկանց պատմություններն ու ներկայիս կարիքները, փոխանցել հումանիտար աջակցությունը:
Պարոն Առնակ Ավետիսյանը եւ տիկին Դիանա Գասպարյանը ներկայացրել են ընդհանուր վիճակագրությունը մարզում եւ համայնքում, խոսել են կատարված աշխատանքների եւ կարիքների գնահատման նախնական արդյունքերի մասին:
Այս պահին կենտրոնում բնակվում է բռնի տեղահանված թվով 53 անձ, որոնցից 11-ը երեխաներ:

Photos

News