Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Վաղարշապատի Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում ապաստանած քաղաքացիներին էր այցելել Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: 
 Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի եւ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ պատվիրակությունը եւ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՎՏՄԱԿ-ում ապաստանած անձանց, ծանոթացել շենքային պայմաններին, լսել մարդկանց պատմություններն ու ներկայիս կարիքները, փոխանցել հումանիտար աջակցությունը: 
 Պարոն Առնակ Ավետիսյանը եւ տիկին Դիանա Գասպարյանը ներկայացրել են ընդհանուր վիճակագրությունը մարզում եւ համայնքում, խոսել են կատարված աշխատանքների եւ կարիքների գնահատման նախնական արդյունքերի մասին: 
 Այս պահին կենտրոնում բնակվում է բռնի տեղահանված թվով 53 անձ, որոնցից 11-ը երեխաներ: