Էջմիածնի եւ Բեթղեհեմի միջեւ կնքվեց քույր քաղաքների համաձայնագիր

Արտաքին կապեր
07.10.2023

Բեթղեհեմի քաղաքապետ Հաննա Հանանիայի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։ Այցի առանցքում այսօր կնքված համաձայնագիրն է, որով Էջմիածինը եւ Բեթղեհեմը դառնում են քույր քաղաքներ։
Երկու քաղաքներն անկյունաքարային դեր ունեն քրիստոնյա աշխարհի համար, ինչի մասին եւս մեկ անգամ փաստեցին քաղաքների ղեկավարները։ Ելույթներում պարոն Հանինիան եւ տիկին Գասպարյանն անդրադարձան նաեւ Էջմիածնի եւ Բեթղեհեմի առանձնահատկություններին ու երկու երկրներում ծավալվող իրադրություններին։
Այնուհետ, հյուրերը շրջայց ունեցան Վաղարշապատի Պատմազգագրական թանգարանում, Մայր Աթոռի Խրիմյան Հայրիկ թանգարանում, Ցեղասպանության թանգարանում, բարեկամության ծառ տնկեցին համայնքապետարանի հարակից պուրակում։
Բեթղեհեմը Էջմիածնի 15-րդ քույր քաղաքն է։

Լուսանկարներ

Նորություններ