Ավելի քան երկու շաբաթ համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ աշխատուժի զգալի մասը կենտրոնացնելով մեզ մոտ ապաստանած արցախահայերի կարիքների ապահովմանը եւ աջակցությանը: 
 Սակայն, այս ընթացքում «Բարերեկարգում» տնօրինության կողմից կատարվել են նաեւ տարեկան ծրագրով նախանշված սեզոնային աշխատանքները.
  Կենտրոնական հրապարակում եւ համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել են ծաղկապատման աշխատանքներ, տնկվել է քրիզանթեմ տեսակի շուրջ 2500 ծաղիկ: 
  Գիշերային լուսավորության նոր ցանցով է ապահովել Չարենց թաղամասի կենտրոնական այգին: 
 (Լուսավորության նման ցանց արդեն անցկացված է Տերյան, Զվարթնոց, Արամ Մանուկյան թաղամասերի այգիներում):
  Թարմացվել են «Եկեղեցիների պուրակ» զբոսայգու նստարանները. երկաթե հնամաշ նստարանների փոխարեն տեղադրվել են փայտե նստարաններ:
  Ընթացքի մեջ են գլխավոր եւ երկրորդական նշանակության փողոցների գծանշման աշխատանքները: