Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Արտաքին կապեր
13.09.2023

Տիկին Դիանա Գասպարյանը նշանակման առթիվ շնորհավորել է դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն դիվանագետի բարդ եւ պատասխանատու աշխատանքում:
Կողմերը քննարկել են արդեն իսկ ձեւավորված հարաբերություններն էջմիածնի եւ ֆրանսիական քույր քաղաքներ Իսի լե Մուլինոյի եւ Շաղվիո Շավանյոյի միջեւ, անդրադարձել տեղի հայ համայնքների գործունեությանն ու ներուժին, փորձել գտնել համագործակցության նոր ուղիներ:
Պարոն Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելութjան համար, հետաքրքրվել քաղաքի զարգացման տեսլականով, առկա խնդիրներով եւ առաջխաղացման հեռանկարներով:
Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը խորհրդանշանական նվեր է փոխանցել դեսպանին:

Լուսանկարներ

Նորություններ