Բարեկարգման ընդհանուր աշխատանքներ

Բարեկարգում
04.09.2023

Էջմիածնի տարբեր հատվածներում իրականացվում են տարաբնույթ աշխատանքներ՝ քաղաքի համաչափ բարեկարգումն ապահովելու համար։
Էջմիածին-Երեւան ճանապարհի բետոնե պատնեշի վերանորոգման եւ ներկման աշխատնքներն արդեն կատարված են: Նշված հատվածը մեկնարկող կամրջին զուգահեռ այս պահին կառուցվում է աստիճանահարթակ եւ անցկացվում է լուսավորության համակարգ՝ բնակիչների անվտանգ շարժն ապահովելու համար:
Էջմիածին եւ Ծաղկունք բնակավայրերն իրար կապող կամրջի հատվածում մաքրվել է ավելորդ հողաշերտը:
Վազգեն Առաջին փողոցում ներկվում են Էլեկտրասյուները:
Մաշտոց փողոցում կատարում են ծառների պատվաստման եւ առանձին խնամքի աշխատանքներ:

Լուսանկարներ

Նորություններ