Զվարթնոց թաղամասի կենտրոնական այգում տեղի ունեցավ թաղամասի թվով երկրորդ մարզական հրապարակի բացման արարողությունը:
Հայաստանի Street Workout Ֆեդերացիայի հետ համատեղ իրականացված այս ծրագիրը միտված է առողջ եւ ուժեղ սերունդներ դաստիարակելուն. մարզահրապարակը կառուցվել է ի հիշատակ պատերազմում զոհված հայ զինվորների եւ հանուն նրանց ժառանգած ապագայի։ Բացման արարողությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ եւ ծաղկեդրմամբ՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշարձանին։
Միջոցառման բացման խոսքում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շեշտեց սպորտային կյանքի զարգացման կարեւորությունը, նշեց, որ առողջ եւ մարզված սերունդ ունենալը մեր պետության ողնաշարհի ամրությունն ու հիմքն է։
Նախաձեռնությունն իրականություն է դարձել բարերար Կարեն Կանդայանի հովանավորության, Армянский почерк բլոգի, Հայաստանի Street Workout Ֆեդերացիայի եւ Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ։
Մարզահրապարակի կառուցման ընթացքում կիրառվել է միջազգային լավագույն փորձը, մարզասարքերն իրենց որակով, ամրությյամբ ու անվտանգությությամբ համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Վերջին տարիներին սպորտային կյանքի զարգացման ուղղված քայլերը համայնքում բազմաճյուղ են. սա թվով հինգերորդ մարզական հրապարակն է համայնքում։
Մարզահրապարակներ կառուցելիս նախապատվությունը տրվում է քաղաքի ծայրամասերին։