Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

Տոներ և հիշատակի օրեր
05.07.2023

Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս պետական այս մեծարժեք տոնի առթիվ:
Սահմանադրությունը գաղափար է, սկզբունք, ազատ ու ժողովրդավարական հասարակություն, սոցիալական ու իրավական պետություն ունենալու հիմքը, բանաձեւումը մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների։ Հետեւապես, այս տոնը հավասարաչափ ե՛ւ պետությանն է, ե՛ւ բոլոր քաղաքացիներինը։
Այսօր նշվում է նաեւ պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշան եւ օրհներգի օրը, որոնք եւս հաստատվում են սահմանադրությամբ` կրկնակի կարեւորելով այսօրվա նշանակությունը, վերահաստատելով Հայաստանի՝ ինքնիշխան պետության բնույթը: Պետական խորհրդանիշներն անփոխարինելի եւ բարձրագույն արժեքներ են պետության համար, եւ այս գաղափարի ընկալումը հիմքն է հասարակության քաղաքացիական գիտակցության եւ արժեհամակարգի ձեւավորման:
Կրկին շնորհավորում եմ պետական կարեւորագույն տոներից մեկի առթիվ, մաղթում, որ Սահմանադրությունն անընդմեջ իրացվի անշեղորեն՝ որպես քաղաքակիրթ ու բարեկեցիկ հասարակության ապրելակերպի երաշխավոր:
Հարգանքով՝
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան

Նորություններ